Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատված Բիձինա Իվանիշվիլին պետական գրասենյակում իր աշխատանքային գործառույթների իրականացմանը պաշտոնապես կսկսի ձեռնամուխ լինել հոկտեմբերի 29-ից:
Հոկտեմբերի 25-ին Վրաստանի նոր խորհրդարանը հաստատել էր կառավարության կազմը, իսկ երեկ Քութայիսում գտնվող նստավայրում տեղի ունեցավ նոր կառավարության առաջին նիստը: Այսօր առավոտյան նախարարների նոր կաբինետի մի մասը սկսեց իր գերատեսչություններում աշխատանքը:









































