Daily Star-ի թղթակիցը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել իր թիմի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններից:
«Ամռանը «Յունայթեդ»-ը ձեռք բերեց Վան Պերսիի տրանսֆերը, իսկ Ալեքս Ֆերգյուսոնն առաջիկայի համար այլ ծրագրեր ունի: Ռունին, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը, քանի որ մարզիչը հազիվ թե դիմանա գայթակղությանը, եթե խաղացողի տրանսֆերի համար 50 միլիոն ֆունտ վճարեն: Այդ գումարով նա կարող է Սքոլզին ու Գիգզին լավ փոխարինողներ գտնել»:








































