Ամենաանվրդով մարդիկ, ինչպես և ենթադրվում էր, բնակվում են մառախլապատ Ալբիոնում: Տեսանյութը հաստատում է այն, որ իսկական բրիտանացուն միշտ և ամենուր է հարմարավետ:
Հոկտեմբերի 23-ի երեկոյան Սինֆին ավանի Դերբի արվարձանում տեղի է ունեցել յուրօրինակ միջադեպ: Տեղի փաբում կատարվել է խուլիգանական հարձակում, և անծանոթները հաստատության ուղղությամբ հրավառություններ էին նետել: Սակայն այստեղ հատկանշական է ոչ թե հարձակման անմտությունը, այլ այցելուներից մեկի արձագանքը. մինչ մյուսները փախչում էին, նա այդ աղմուկին ու իրարանցմանը ամենևին ուշադրություն չէր դարձնում:
Տեղից չբարձրանալով՝ նա միայն գլուխն է թեքել, սակայն որոշ ժամանակ անց սկսել է մտածել սեփական անվտանգության մասին ու հանկարծակի թռչել տեղից:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան: Բարեբախտաբար, հրդեհ նույնպես չի բռնկվել: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հարձակման հեղինակները: Հաստատության սեփականատիրուհու խոսքով՝ դեպքից մեկ ժամ առաջ սրահը գերբեռնված է եղել ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով:








































