Թաիլանդի ոստիկանությունը ծրագրում է ստեղծել անվտանգության հատուկ գոտիներ ամբողջ երկրով մեկ` արտասահմանցի զբոսաշրջիկների վստահությունը մեծացնելու նպատակով:
Ինչպես գրում է Bangkok Post-ը, 56 նահանգներում անվտանգության գոտիները կգտնվեն 353 ոստիկանական տեղամասերի հսկողության տակ: Անվտանգության գոտիներ կհայտնվեն նաև Սամուի կղզում, Պատտայեում ու Խատ Յայ քաղաքում:
Ենթադրվում է, որ այդ գոտիներում ոստիկանությունը զբոսաշրջիկներին կպաշտպանի ցանկացած սպառնալիքից ու ուժեղացաված պայքար կմղի հանցավորության դեմ: