Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է հնարավորինս շուտ երկարաձգել Լիոնել Մեսսիի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը և նրա աշխատակազմն այժմ բանակցություններ են վարում Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստի հետ:
«Բարսելոնա»-ն Մեսսիին մինչև 2018 թվականը նախատեսող համաձայնագիր կառաջարկի (ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը):
Ակումբը ցանկանում է վերանայել նաև խաղացողի աշխատավարձը: Ներկայումս Իսպանիայում գործող հարկային կանոնադրության համաձայն` Մեսսին տարեկան կորցնում է 1.5 մլն եվրո, և «Բարսելոնա»-ն նոր պայմանագրում կփորձի անել հնարավորը, որպեսզի ֆուտբոլիստը կորուստներ չունենա հարկային դաշտում:








































