Սկանդալային դերասանուհի Լինդսեյ Լոհանը շարունակում է հայտնվել տհաճ իրավիճակներում: Այս անգամ աստղը որոշել է «իրենով անել» «Շատ սարսափելի կինո-5» ֆիլմի նկարահանման հրապարակի որոշ զգեստներ: Հագուստի արժեքը կազմում է 15 հազար դոլար` հաղորդում է Popcornnews-ը:
«Այս մասին խոսում են Ատլանտայի նկարահանման հրապարակում: Հագուստը եղել է զգեստապահարանում: Որոշ կիսաշրջազգեստներ ու բլուզներ անհետացել են: Ենթադրում եմ` Լինդսեյը որոշել է, որ ունի դրանք վերցնելու իրավունքը, ինչպես հյուրանոցային օճառները»,- ասել է կայքի աղբյուրը:
Պրոդյուսերների կարծիքով՝ դա այն գինն է, որն անհրաժեշտ է վճարել Լինդսեյի հետ գործ ունենալու համար: Վերջիններս նշել էին՝ հագուստը վերադարձնելու փորձի դեպքում իրենք կբախվեն ավելի մեծ խնդիրների:








































