Բարաք Օբաման համոզված է, որ նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնին վստահության արժանի չէ, և դա հասկանալի է նույնիսկ երեխաներին: Այդ մասին գործող նախագահն ասել է Rolling Stone-ի լրագրողների հետ զրույցում:
Ինչպես գրում է նախագահի մասին հոդվածի հեղինակ Դուգլաս Բրինքլին, հրատարակության խմբագիր Էրիկ Բեյթսը իր 6-ամյա դստեր անունից Օբամային փոխանցել է հաջողություն:
«Գիտե՞ք, երեխաների մոտ բնազդներն ուժեղ են,- պատասխանել է դեմոկրատ քաղաքական գործիչը:- Նրանք նայում են մյուս տղային և ասում, որ նա սուտասան է»:
Օբաման բազմիցս մեղադրել է Ռոմնիին ընտրողներին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու կամ մեծ պատրաստակամությամբ սեփական խոսքերից հրաժարվելու մեջ: Օրեր առաջ էլ նախագահը Ռոմնիին ախտորոշել էր գիտությանն անհայտ հիվանդությամբ` հիշողության կորուստ՝ «ռոմնեզիա»:








































