«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Շինջի Կագավան ծնկի վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 1 ամսով:
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել ՉԼ խմբային փուլում «Բրագա»-ի հետ (3:2) սեփական հարկի տակ կայացած խաղում:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ի կազմում վնասվածքներ ունեն նաև պաշտպաններ Ֆիլ Ջոնսն ու Քրիս Սմոլինգը:








































