Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Forbes-ը կազմել է աշխարհի 10 խոշորագույն ֆինանսական խարդախությունների ցուցակը. (լուսանկարներ)

Forbes գործարար ամսագիրն ընտրել է 10 ամենասկանդալային պատմությունները՝ կապված ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների հետ, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տասնամյակում ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչ Սինագապուր ու Ճապոնիա:

Վերջին տասնամյակի ամենահայտնի ու խոշոր ֆինանսական բուրգը դարձել է 1960թ. հիմնադրված Madoff Investment Securities ընկերությունը:

Օգտվելով ներդրողների վստահությունից՝ ընկերությունը փլուզվեց 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Տուժեցին մի քանի միլիոն մասնավոր ու խոշոր ֆինանսական կազմակերպություններ, իսկ Madoff Investment Securities-ում 1,5 մլրդ դոլարի ներդրում կատարած մեկ մարդ ինքնասպան եղավ բուրգի փլուզման լուրը լսելուն պես:

Մի քանի տասնամյակ գոյություն ունեցող Enron էներգետիկ ընկերության կրախը ամերիկյան տնտեսության համար դարձավ ոչ պակաս անակնկալ, քան Մեդոֆի հիմնադրամի հետ կապված պատմությունը: Այն կրեց 40 մլրդ դոլարի կորուստ՝ 47,3 մլրդ դոլար ակտիվների պայմաններում:

Բազմամիլիարդանոց վնաս ու ԱՄՆ-ում հեռահաղորդակցության՝ մեծությամբ երկրորդ ընկերության՝ WorldCom-ի ոչնչացում. այսպիսին էր Սալիվանի ու Էբերսի գործունեության արդյունքը երկրի ղեկավարի պաշտոնում:

Stanford Financial Group-ի հիմնադիր Ռոբերտ Սթենֆորդը կալանավորվել էր 2009թ. ամռանն իր ընկերության 21 նեդրողների հայցի հիման վրա: Ստուգումների արդյունքում հայտնաբերվեց ֆինանսական ահռելի բուրգ:

Ինչպես Madoff Investment Securities-ի դեպքում էր, ընկերության կրախի պատճառը 2008թ. ճգնաժամն էր, հին ներդրողներին նորերի հաշվին վճարել չկարողանալը:

Societe Generale բանկի թրեյդեր Ժերոմ Կերվելը չարտոնված առևտրի ընթացքում իր գործատուին կարողացավ հասցնել զգալի վնաս:

Ամսագրի վարկանշային աղյուսակում ևս մեկ ֆինանսական խոշոր բուրգ՝ 2000թ. հիմնադրված L&G ընկերությունը Կազուցուգի Նամիի ղեկավարությամբ աշխատում էր 7 տարի, սակայն այդ ժամանակ կարողացավ ներգրավել 128,5 մլրդ իեն:

UBS շվեյցարկան բանկի թրեյդեր Քվեկ Աբդոլիին խարդախության մեղադրանք առաջադրվեց 2011թ սեպեմբերին բրիտանական ոստիկանության կողմից:

Նրան առաջադրվեց լիազորությունները չարաշահելու մեղադրանք: Նրա գործը ջրի երկու կաթիլի պես նման է Ժերոմ Կերվելի գործին:

Ֆինանսական մյուս խարդախությունը վերաբերում է Rite Aid դեղատնային ցանցին (ԱՄՆ-ում մեծությամբ երրորդը), որի գործադիր տնօրեն Մարտին Գրասը ընկերության մի քանի թոփ մենեջերների հետ փոխում էր ընկերության վարկային պարտքայնությունը:

Դենիս Կոզլովսկու ու նրա օգնական Մարկ Շվարցի ղեկավարությամբ Բերմուդներում գրանցված Tyco Industrial ընկերությունը ռեկորդակիր է կլանումների գործարքների թվով. շուրջ 1000 ընկերություն էր ընդգրկվել միջազգային կոնգլոմերատի կազմում:

Պարզվել էր, որ Tyco-ի ոչ բոլոր շահույթներն են ուղղվել բիզնեսի ընդլայնմանը՝ գրերթե 600 մլն դոլար է իր վրա ծախսել Կոզլովսկին Շվարցի օգնությամբ:

Վարկանշային աղյուսակը եզրափակում է Նիկ Լիսոնը, որին կարելի է համարել Կերվելի ու Ադոբոլի նախակարապետը. 1995թ. բրիտանական Barings բանկի սինգապուրյան բաժանմունքի թրեյդերը ինքնակամ զբաղվելով ֆինանսական օպերացիաներով՝ բանկը հասցրեց սնանկացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում