Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ես ջինսից շորտով չեմ գալիս Ազգային ժողով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության և ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանը:

Երեկ ՀՀԿ խմբակցության և ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանի ծննդյան օրն էր: Այդ առիթով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստերի դահլիճում նրան հրապարակավ շնորհավորեց, գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց, բայց չհամբուրեց: Սակայն դահլիճից դուրս Ն.Կարապետյանին համբուրեցին գործընկերները: Ն. Կարապետյանը ԱԺ սակավաթիվ կին-պատգամավորների մեջ միակն է, ով ունի բավականին ազատ, անբռնազբոս պահվածք, հագնվում է բավականին կարճ շրջազգեստներ, որոնց փեշերը հաճախ ունենում են խիստ հետաքրքրաշարժ, երբեմն՝ մարտահրավեր նետող բացվածք: Իսկ այդ հանգամանքը երբեք չի վրիպում դահլիճում օրենքների քննարկումներից ձանձրացող տղամարդ պատգամավորների, դահլիճից դուրս անվտանգության բազմաթիվ աշխատողների աչքից: Եվ երբ Ն. Կարապետյանը «այփադն» ու օրինագծերի տրցակը ձեռքին մոտենում է դահլիճին, դռների մոտ սպասող անվտանգության աշխատողների շունչը նկատելիորեն կանգ է առնում: Իսկ երբ նա դահլիճից դուրս է գալիս, պատգամավորները միանգամից թեքվում և նայում են նրա ետևից: Եվ այդ հանգամանքը երբեմն աշխուժացնում է դահլիճի միապաղաղ մթնոլորտը: Մի խոսքով, Ն. Կարապետյանը ԱԺ-ում տրամադրություն է ստեղծում: Եվ այս հանգամանքն ու ծննդյան օրը երեկ նրա հետ հարցազրույց անելու առիթ դարձան: Ի դեպ, չենք նշի, թե Ն. Կարապետյանը երեկ քանի տարեկան դարձավ, ցանկացողները կարող են դա իմանալ ԱԺ կայքից:

– Նաիրա, Դուք գեղեցիկ արտաքին ունեք: Դա ի՞նչ նշանակություն է ունեցել Ձեր կարիերայի համար՝ ընդհուպ մինչև պատգամավոր դառնալը:

– Ես շնորհակալ եմ գնահատականների և հաճոյախոսությունների համար: Չեմ կարող ժխտել, որ նշանակություն չի ունեցել, բայց նաև չեմ կարող հաստատել, որ ունեցել է: Իմ այս աշխատանքով ես ապրել եմ մինչև այս տարի: Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ իմ արտաքինը դեր է ունեցել, որ ես գերազանց սովորել եմ ԵՊՀ-ում կամ ասպիրանտուրայում: Եթե Ն. Կարապետյանը գործի մեջ է, մտածում է ուղեղով, նայում է աչքերով և աշխատում է մատներով: Ես ինձ կողքից չեմ տեսնում և կարծում եմ, որ մարդիկ երբ գնահատական են տալիս մյուսների մասին, հենվում են նրա մտքերի, գաղափարների, աշխատանքների վրա: Իհարկե, հաճելի է, որ խելացի մտքերը արտահայտում են գեղեցիկ արտաքին ունեցող մարդիկ: Բայց ֆիքսվել միայն արտաքինի վրա, սխալ է, որովհետև մենք բոլորս ամբողջ ՀՀ բնակչության 131-ից մեկն ենք: Եվ այդ մեկը եթե լինի պարզապես միայն գեղեցիկ, դա մեզ համար անընդունելի ճոխություն է:

– Ձեր կարիերայի զարգացման ճանապարհին ի՞նչ հույսեր եք կապում Ձեր արտաքինի հետ:

– Առանձնապես հույսեր չեմ կապում, որովհետև առօրյա ռեժիմով պարզապես հետևում եմ արտաքինիս, փորձում եմ լինել կոկիկ, մաքուր և մարդկանց աչքի համար հաճելի: Չանել որևէ գռեհիկ քայլ կամ տվյալ վայրին ու իրադարձությանը անհամապատասխան չլինել: Իսկ արտաքինի հետ որևէ բան չեմ կարող կապել: Իհարկե, չեմ անում արմատական ու անիմաստ բաներ՝ ջինսից շորտերով գալ նիստին և այլն: Դա իմ խառնվածքի համար անընդունելի է:

– Ճիշտ է, Դուք ջինսից շորտերով չեք գալիս ԱԺ, բայց Ձեր զգեստները շատ կարճ են ու դրա հետ միասին ունեն լայն բացվածք: Եվ երբ դուք այդ տեսքով դուրս եք գալիս դահլիճից, դա շատ արտահայտիչ է ու հետաքրքիր պատգամավորների համար: Բոլորը թեքվում են՝ Ձեզ նայելու:

– Ճիշտն ասած, չեմ նկատել, կփորձեմ ավելի ուշադիր լինել: Շնորհակալ եմ, որ նշում եք:

– Ընդհանրապես Դուք պատգամավորի աշխատանքի ու խորհրդարանի համար անհամեմատելի ազատ ու անբռնազբոս պահվածք և հագուկապ ունեք:

– Ես ձեզ հետ համաձայն չեմ:

– Ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ դուք պատգամավոր եք դառնալու, ՀՀԿ խմբակցության տղամարդիկ քննարկում էին, թե որ հանձնաժողովի կամ միջազգային որ պատվիրակության անդամ եք լինելու: Եվ բոլորը ցանկանում էին, որ Դուք լինեք իրենց հանձնաժողովում և իրենց պատվիրակությունում, որպեսզի թե՛ քննարկումների և թե՛ գործուղումների ժամանակ Ձեզ հետ շատ աշխատելու հնարավորություն ունենան:

– Ես որևէ հիմք չունեմ ձեզ չհավատալու, միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ես ՀՀԿ-ում ունեմ շատ ընկերներ: Մեզ կապում են ընկերական հարաբերություններ, ընդհանուր աշխատանք, մենք երկար ժամանակ, թեկուզև լինելով այլ կուսակցության անդամներ, քաղաքացիական նախաձեռնություններում, հասարակական շարժումներում ընդհանուր աշխատանք ենք ունեցել: Եվ մենք ունենք շատ ջերմ մարդկային, ընկերական հարաբերություններ: Միգուցե իմ ընկերներն ուրախացել են ինձ համար:

– Երբ Դուք եկաք խորհրդարան, եղան մեկնաբանություններ, որ հավակնում եք դառնալ Ձեր կանացիության վրա կարիերա անող կանանցից մեկը, որ այդ առումով Ձեզ չի հետաքրքրում այլոց կարծիքը, և օգտագործելով բոլոր միջոցները՝ գնում եք առաջ:

– Շնորհակալ եմ, իհարկե: Ես պատրաստ եմ, որ իմ մասին խոսելու են շատ լավ կամ վատ, հիմնավոր կամ անհիմն բաներ: Դա նորմալ է: Ես ցանկանում եմ այլ բանի վրա շեշտը դնել՝ 5-րդ գումարման խորհրդարանում կանանց թիվը շատ է, շատ են գեղեցիկ կանայք: Նրանք էսթետիկ առումով գեղեցկացնում են խորհրդարանը, նոր շունչ, նոր մտքեր և մոտեցումներ են բերում: Ես չեմ ուզում ձեր թվարկած հատկանիշները միայն ինձ վրա վերցնել: Մենք խոսում ենք արտաքին տեսքի մասին, իսկ ինչ վերաբերում է բովանդակային, օրենսդիր աշխատանքին, ձեր նշած հանձնաժողովներին ու պատվիրակություններին անդամակցելու ընտրությունը կատարվել է իմ կրթության, գիտելիքների, այս կամ այն ոլորտին իմ համապատասխանության վրա հիմնվելով:

– Ձեր տարիքում կնոջ համար պատգամավոր դառնալը բավականին դժվար հասանելի է: Ձեր դեպքում նաև հրապարակումներ եղան, որ մինչև պատգամավոր դառնալը եղել եք ՀԺԿ անդամ, հետո՝ ՕԵԿ պատգամավոր Սամվել Բալասանյանի օգնականը, այնուհետև ՄԻԱԿ-ի անդամ ու այդտեղից էլ ՀՀԿ կուսակցության ցուցակով դարձել եք պատգամավոր: Կարծիք կա, որ կարիերա անելու համար եք ճամբարներ փոխել:

– Ես համաձայն եմ, որ այս տարիքում պատգամավոր լինելն, իսկապես, բարձր բան է, դա երկրի բարձրաստիճան պաշտոններից մեկն է: Սակայն մեր Սահմանադրությունն ամրագրում է ՀՀ քաղաքացիների համար 25 տարեկանից պատգամավորի պարտականությունը գիտակցելու ունակությունը: Իհարկե, իմ համար մեծ պատիվ է հասնել նման պաշտոնի, բայց և հավասարաչափ մեծ պարտավորություն է: Իսկ մնացածը մի թվարկեք, որովհետև այդ ամենը հերյուրանք է: Եվ ես որքան էլ փորձեմ այդ ամենին հումորով վերաբերվել, դրանք պետք է ունենան տրամաբանական սահման:

– Ժխտո՞ւմ եք, որ պատգամավորի պաշտոնին հասնելիս այդ ճանապարհով եք անցել:

– Իհարկե, ժխտում եմ: Ես եղել եմ ՀԺԿ անդամ, որի մասին երբեք չեմ թաքցրել, և նշել եմ իմ այնտեղ գտնվելու, թե հեռանալու պատճառները: Որևէ քաղաքական ճամբար կամ կուրս կամ համոզմունք երբևէ չեմ փոխել: Այն մտքերը, գաղափարներն ու համոզմունքները, որ ունեցել եմ 10 տարի առաջ ՀԺԿ-ում, նույնն են մնացել: Ճիշտ է, կյանքի դինամիկայի, իմ կարողությունների, նաև երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ մեկտեղ ապրել եմ որոշ զարգացում, սակայն հիմնական համոզմունքներս նույնն են մնացել, և ես անդամակցել եմ ՄԻԱԿ-ին:

– Ասում եք, որ թե ՀԺԿ-ին անդամակցելու ժամանակ և թե այժմ Ձեր գաղափարները նույնն են մնացել: Դա նշանակում է, որ ՀԺԿ-ի ու ՄԻԱԿ-ի գաղափարները նո՞ւյնն են:

– Ն.Կարապետյանի մասին եմ խոսում: Ն. Կարապետյանը ունի համոզմունքներ, նպատակներ, ունի նաև դրանք կատարելու հնարավորություններ: Եվ ես երբևէ իմ խղճի դեմ քայլ չեմ արել: Ես ինչպես ցանկացել եմ մեր երկրի առաջընթացը, զարգացումն ու բարեփոխումները, մինչև այժմ դա եմ ուզում: Եվ չեմ ուզում բացել շատ փակագծեր, բայց շատ բաներ ներսից տեսնելով ընդդիմադիր ճամբարում՝ հասկացել եմ, որ ավելի ճիշտ է աշխատել, քան խոսել:

– Այսինքն՝ ավելի լավ է իշխանական ճամբարում լինել ու ինչ-որ աշխատա՞նք ունենալ, քան ընդդիմադիր լինել և անընդհատ քննադատել:

– Ո՛չ: Այնքան ընդդիմություն և իշխանություն տարանջատումը չէ, որքան մարդու պիտանի լինելն է:

– ԵԽԽՎ պատվիրակությունում դարձաք փոխարինող անդամ: Դա բավականին բարդ կառույց է, և անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում է: Այնտեղ աշխատելու, Հայաստանի ու հաճախ նաև ՀՀ իշխանությունների շահերը պաշտպանելու համար համապատասխան գրագիտություն, փորձ, նաև դիվանագիտական հմտություն է անհրաժեշտ: Գիտակցո՞ւմ եք այդ պատասխանատվությունը և ունե՞ք այդ կարողությունները:

– Յուրաքանչյուր միջազգային ատյանում երկիր ներկայացնելիս, պետք է հիմնվել մեկ սկզբունքի վրա՝ հայրենասիրությունը և հայրենիքի շահերի պաշտպանությունը: Երբ դա քո մեջ անկոտրում սկզբունք է, մնացած որևէ դժվարության դեմ վարանելն անիմաստ է:

– Ոչ բոլոր հայրենասերները կարող են իրենց հայրենիքի շահերը պաշտպանել: Հավանաբար դրա համար որոշակի կարողություններ և հմտություններ են անհրաժեշտ:

– Եթե որոշումը կայացվել է, որ ես կարող եմ լինել պատվիրակության կազմում, ուրեմն ես կաշխատեմ, և այդ մասին կխոսենք արդեն աշխատանքի արդյունքների հիման վրա:

– ՄԻԱԿ-ի մասին կարծիք կա, որ այն Միքայել Մինասյանի ստեղծած կուսակցությունն է, և նրա շնորհիվ ՀՀԿ ցուցակով թե՛ Դուք, թե՛ ձեր մյուս երկու գործընկերները մտաք խորհրդարան:

– Ես այլ հետաքրքիր բամբասանքներ էլ եմ լսել, բայց եկեք խոսենք փաստերով: Միգուցե լրատվական դաշտի համար որպես պատգամավոր նոր եմ, և միայն արտաքինից երևացող հատկանիշների վրա հիմնվելով՝ պետք չէ դատել: Վստահեցնում եմ, որ կանցնի որոշակի ժամանակ, և արդեն կսկսեն իմ աշխատանքի մասին խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում