ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել երկաթգծի` Վարդենիսում գտնվող հյուրանոցը մոտ երկու հազար դոլարով վաճառել «Հանա-տրանս» ընկերությանը: Այսպիսի ցածր գնով գույքի վաճառքը կառավարությունը պատճառաբանել է նրանով, որ այդ ընկերությունը ԼՂՀ-ից ածուխ է ներկրելու Հայաստան` Երևան ՋԷԿ-ի համար:
Բայց, ինչպես գրում է «Հայկական ժամանակ»-ը, ուշագրավ է, որ նորաստեղծ «Հանա-տրանս» ընկերությունն արդեն իսկ հարկային զգալի արտոնություններ է ստացել: Իշխանությունների կողմից այս բարեհաճ վերաբերմունքի պատճառը կարող է լինել այն, որ «Հանա-տրանս»-ի հիմնադրի անուն-ազգանունը Նարեկ Սարգսյան է: Ըստ որոշ տեղեկությունների, նա Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին է:




































