New York Times-ը անցկացրած հետաքննության արդյունքում պարզել է, որ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանիքի ֆինանսական կարողությունը կազմում է 2,7 միլիարդ դոլար:
Կորպորատիվ և իրավաբանական փաստաթղթերն ուսումնասիրած թերթի նյութերի համաձայն՝ Չինաստանի վարչապետի ընտանիքի անդամները՝ ներառյալ նրա մայրը, որդին, դուստրը և կրտսեր եղբայրը, դարձել են հարուստներ այն ժամանակահատվածում, երբ նա զբաղեցրել է բարձր պաշտոնը:
Ընդ որում, գրում է հրատարակությունը, բոլոր անունները թաքցված են եղել գործընկերային տարբեր պայմանագրերով: Թերթը նշում է, որ վկայություններ չկան իր հարազատների բիզնեսին անձամբ Վեն Ցզյաբաոյի մասնակցության մասին:
Վարչապետի հարազատներն ու չինական կառավարությունը հրաժարվել են հետաքննության արդյունքները մեկնաբանելուց:









































