ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նախընտրական վերջին շաբաթում կմասնակցի Օբամայի ընտրական միջոցառումներին:
Օբամայի նախընտրական շտաբը հայտնել է, որ 2 դեմոկրատները կմեկնեն Օհայո, Ֆլորիդա և Վիրջինիա:
Հարցման արդյունքներով`չկողմնորոշված նահանգներում առաջատարը գործող նախագահն է:
Ավելի վաղ Ռոմնիի նախընտրական շտաբի խորհրդական Ռուսս Շրիյֆերը հայտարարել էր, որ Ռոմնիի նախընտրական ամբողջ շտաբը կկենտրոնանա հատկապես չկողմնորոշված նահանգների վրա:
Օբամայի շտաբը համոզված է, որ դեմոկրատ թեկնածուն չկողմնորոշված նահանգներում հաղթելու մեծ շանսեր ունի:
Հարցման արդյունքներով` թեկնածուների հնարավորությունները հավասարվել են ու տատանվում են 47%-ի սահմաններում:










































