«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այն լուրերը, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին զբաղեցրած պաշտոնից:
«Ալեգրին մնում է: Մենք շարունակելու ենք մեր ուղին նրա հետ միասին:
Նախագահն ու ես վստահ ենք, որ նա պետք է շարունակի աշխատել թիմի հետ: Երկրպագուները պետք է համբերությամբ զինվեն ու հասկանան, որ այս տարին այդքան էլ լավ չի դասավորվում թիմի համար:
Մենք պետք է շտապենք ու ուղղենք իրավիճակը: Կարծում եմ` դա մենք անելու ենք հենց Ալեգրիի հետ»,- հայտարարել է Գալիանին:








































