Լոս Անջելեսում սկսվել է «նախաօսկարյան սեզոնը»: Ավանդույթի համաձայն` «Օսկարի» մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Hollywood Film Awards ամենամյա 16-րդ մրցանակաբաշխությունը, իսկ մրցանակի առաջին դափնեկիրներն են եղել Մարիոն Կոտիյարը, Ռոբերտ դե Նիրոն, Էմ Ադամսը և Բրեդլի Կուպերը:
«Լավագույն հոլիվուդյան դերասանի» պատվավոր կոչմանն արժանացավ Բրեդլի Կուպերը, իսկ «լավագույն դերասանուհի» կոչումը շնորհվեց Մարիոն Կոտիյարին:
Բեն Աֆլեքի «Օպերացիա. Արգո» ֆիլմի նկարահանող խումբը նույնպես մրցանակի արժանացավ: «Լավագույն սցենար»-ը շնորհվեց Քվենտին Տարանտինոյին:
Ռոբերտ դե Նիրոն և Էմի Ադամսը մրցանակներ ստացան «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:









































