Associated Press պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի ոստիկանության բաժինն օգտագործել է 12-ամյա մի տղայի, որը փողի դիմաց կարողացել է ներթափանցել Նյու Յորքի մահմեդական համայնք՝ լրտեսության և նրա անդամներին հանցագործության մեջ ներգրավելու համար:
Նորությունը հայտնվել է այն բանից մի քանի օր անց, երբ Դաշնային հետախուզական վարչությունը մեղադրվել է ծագումով բանգլադեշցի մի երիտասարդի հանցագործության մղելու մեջ։ Վերջինս հուլիսին համացանցով կապ է հաստատել ԴՀՎ-ի գործակալի հետ, որը ներկայացել է որպես «Ալ-Կաիդա»-ի անդամ:
Նրանք երկուսով ծրագրել են ահաբեկչություն իրականացնել Նյու Յորքում, ԴՀՎ-ն նյութ է տրամադրել՝ կես տոննա քաշով ինքնաշեն ռումբ պատրաստելու վերաբերյալ:
Հայտնի չէ, թե որքան վտանգավոր կլիներ երիտասարդն առանց ԴՀՎ-ի գործակալի և սադրանքի:









































