Այս տարի Սաուդյան Արաբիայի իսլամի գործերով նախարարությունը ռեկորդային քանակությամբ հաղորդագրություններ է ուղարկելու, որոնք օգտակար տեղեկատվություն են պարունակում ուխտագնացների համար: Այս մասին հաղորդում է aljazeera.net կայքը:
Սաուդյան Արաբիայի իսլամի գործերով նախարարի հաջի և ումրայի գործերով խորհրդական Թալյալ Աքիլը հայտարարել է պաշտոնական կառավարական ծրագրի մասին մուսուլմանների ավանդական ուխտագնացության ժամանակ, որը նախատեսում է ուխտագնացներին ուղարկել 32 միլիոն 500 հազար հաղորդագրություն:
Արդեն երկրորդ տարին է, ինչ նախարարությունը իրականացնում է այս ծրագիրը, որի նպատակը կարճ հաղորդագրությունների ձևով ուխտագնացներին տեղեկատվական խորհրդատվությունով ապահովելն է:
Այս տարի ուխտագնացերն օրվա ընթացքում հաջի մասին օգտակար տեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ կստանան արաբերենով, անգլերենով, ֆրանսերենով:
Դրա հետ մեկտեղ նախարարությունը շատացրել է բջջային տեղեկատվական կենտրոնների թիվը:








































