Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում անդրադարձել է փոքրամասնություններին

Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատեց կառավարության նոր կազմը:

Ժամեր առաջ նորընտիր խորհրդարանում ելույթ ունեցավ մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ Իվանաշվիլին իր ելույթում անդրադարձել է փոքրամասնություններին և նշել, որ կաջակցի ինտեգրացիայի պրոցեսներին. «Փոքրասմանություններ ասելով՝ Իվանաշվիլին կոնկրետ հայերի կամ որևէ այլ ազգի անուն չտվեց, բայց կարծում եմ, որ արդեն իսկ մեծ քայլ էր նրա կողմից հայ համայնքի հետ հանդիպելը:

Այսօր դեռ վաղ է խոսել նրանց ծրագրերից, դեռ նախարարներն իրենց աշխատասենյակնեը չեն ստացել, դեռ ոչինչ պատրաստ չէ: Բայց վստահ եմ, որ այն ամենը, ինչի մասին Իվանաշվիլին նախկինում խոսել է, այդ թվում՝ նաև հայերի հետ կապված ծրագրերը, ռեալ ժամանակում իրականություն կդառնան: Եվ դա շատ կարևոր է հայ-վրացական երկկողմանի հարաբերությունների համար:

Իր ելույթում Իվանաշվիլին նշեց նաև, որ կարևոր են այս առումով փոքրամասնությունների լեզվի և մշակույթի խնդիրները, այդ պատճառով, անհրաժեշտության դեպքում, Վրաստանում կլինի բազմալեզու ուսուցում»:

Առնոլդ Ստեփանյանը անդրադարձավ նաև Բիձինա Իվանաշվիլու արած այն հայտարարությանը, որ նա մեկուկես տարի հետո պատրաստվում է լքել քաղաքականությունը. «Իվանաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է լքել քաղաքականությունը մեկուկես տարի հետո։ Կարծում եմ, հենց այդպես էլ կլինի, եթե նա հասցնի այդ ժամանակահատվածում իրականացնել բոլոր ծրագրերն ու բարեփոխումները: Իսկ եթե ժամանակը չբավականացնի այդ ամենն անելու համար, հնարավոր է՝ մի փոքր ավելի ուշ անցնի հանրային սեկտոր»,- նշեց Ա. Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում