Ոչ նիհար աղջիկները շարունակում են գրավել համաշխարհային պոդիումները և ամսագրերը: Նրանցից մեկը` Ուիթնի Թոմփսոնը, առաջին տեղն է գրավել «Թոփ-մոդել ամերիկյան ձևով» սեզոնային շոուի ժամանակ: Դրանից հետո Ուիթնին որոշում է կայացրել ստեղծել ինտերնետային կայք՝ հատուկ «մարմնեղ» աղջիկների համար, որտեղ նրանք կկարողանան գտնել իրենց կյանքի երկրորդ կեսին:
Ասում են, թե գովազդային ընկերությունը Քրիստինա Ագիլերային առաջարկել է դառնալ կայքի դեմքը: Հոնորարը կազմելու է երեք միլիոն դոլար: Սրանք դեռևս միայն շշուկներ են, սակայն եթե հաշվի առնենք, որ Ագիլերան հպարտանում է իր կազմվածքով, ապա շատ հավանական է, որ նա կնկարահանվի գովազդային հոլովակում:








































