Եվահանձնաժողովը Ռումինիայի իշխանություններին տեղեկացրել է երկրի համար նախատեսված 10,4 մլրդ եվրոյի ֆոնդերի սառեցման մասին:
Արգելափակվել են տրանսպորտի, տարածաշրջանային զարգացման և մրցունակության զարգացման համար նախատեսված գումարները:
Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով` այս որոշումն ընդունվել է միջոցների ոչ ճիշտ օգտագործման պատճառով:
Խնդիրները կապված են պետական գնումների, ֆինանսների տնօրինման և խախտումների կանխման հետ:








































