Դեմոկրատ կոնգրեսմեն Ջեյմս Մորան-Կրտսերի որդին (James P. Moran Jr.), ով ղեկավարում էր հոր նախընտրական շտաբը, հրաժարական է տվել սկանդալային տեսանյութի պատճառով: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Թաքնված տեսախցիկով կատարված տեսանյութում Պատրիկ Մորանը համաձայնում է հոր օգտին քվեաթերթիկներ լցոնել:
Տեսագրությունը կատարվել է հոկտեմբերի 8-ին: Կամավոր ներկայացած մարդու հետ զրույցում Պատրիկ Մորանը քննարկում է հոր օգտին 100 քվեաթերթիկ լցոնելու հնարավորությունը այն մարդկանց կողմից, ովքեր, ամենայն հավանականությամբ, չեն գնա ընտրությունների:
Ընդ որում՝ մինչ խորհուրդ տալը, թե ինչպես է հարկավոր դա իրականացնել, կոնգրեսմենի որդին փորձում է իր զրուցակցին ետ պահել անօրինական գործողություններից:
Տեսանյութի պատվիրատուն պահպանողական ակտիվիստ Ջեյմս Օ Կիֆն է, որը ղեկավարում է Project Veritas կազմակերպությունը: Նախագծի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարը: Կոնգրեսմենի որդու հետ զրուցել է նրա կազմակերպության աշխատակիցներից մեկը:
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Պատրիկ Մորանը ընդգծել է, որ ի սկզբանե լուրջ չի վերաբերվել սադրիչին:
Անձամբ Ջեյմս Մորանը իր որդու գործողությունները սխալ է որակել:









































