Եմենյան «Աշ Շարի» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս կատարած իր եմենյան այցի ժամանակ տեղի իշխանություններին խնդրել է թույլ տալ այդ երկրի տարածքում հատուկ բազայի ստեղծում՝ նախատեսված Սիրիայի ազատ բանակի զինյալների նախապատրաստման համար:
Թերթի տվյալներով՝ Դավութօղլուն եմենյան կողմի հետ նաև խորհրդակցություններ է անցկացրել այդ երկրի կողմից ռուսական զենքի հնարավոր գնման շուրջ՝ հետագայում դա Սիրիայի ազատ բանակի զինյալներին հանձնելու համար:







































