«Սանթոս»-ի 20-ամյա հարձակվող Նեյմարն ավտոսրահ է այցելել: Հանրահայտ ֆուտբոլիստին հաջողվել է պայմանավորվել ֆիրմայի պաշտոնական ներկայացուցչի հետ և թույլտվություն ստանալ փորձարկելու գերմանական սուպերմեքենաներից մեկը:
Ավտոմեքենան 90կմ քշելուց և սեփական առանձնատուն հասնելուց հետո Նեյմարը պարզապես լքել է այն բակում: Ավտոսրահի աշխատակիցները ստիպված են եղել հատուկ վարորդ ուղարկել մեքենայի ետևից:








































