Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Իրանում մեկնարկելու են ցամաքային զորքերի և մարտական ավիացիայի մասնակցությամբ եռօրյա մասշտաբային զորավարժություններ:
Դրանք անցկացվելու են երկրի արևմտյան հատվածում ընկած Քերմանշահ նահանգում: Զորավարժությունների անցկացման նպատակը զորքերի ղեկավարման (ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի գործողությունների կոորդինացման) և մարտունակության մակարդակի բարձրացումն է:









































