Գիտնականները անակնկալ բացահայտում են արել՝ եթե քնած մարդը հոտ է զգում, որը ինչ-որ կերպ ասոցացվում է բացասական հիշողությունների հետ, նա ազատվում է վախից: Նախկինում բացահայտվել էր, որ քունը օգնում է սուր վախը թուլացնելուն: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:
Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականներ Կատերինա Հոները և Ջեյ Գոթֆրիդը փորձ են կատարել: Սկզբում կամավորներին ցույց է տրվել 4 դիմապատկեր, և նրանց հրամցրել են անանուխի նմանվող անմեղ հոտեր: Երբ դեմքերից մեկը հայտնվել է, հոսանքահարել է:
Դրանից հետո կամավորների կեսին թույլ են տվել քնել: Հանգստի ժամանակ նրանց ենթարկել են հոտերի ազդեցության, որոնք նրանք զգացել էին պատկերները նայելիս: Հաջորդ օրը թեստը կրկնվել է, սկայն մարդիկ այդ անգամ այդքան էլ չեն վախեցել: Այդ մասին է վկայել նաև ուղեղի սքանավորումը:
Իսկ այն դեպքում, երբ մարդը չի քնել, սակայն զգացել է այդ բույրերը, հաջորդ օրը պատկերից վախեցել է առավել շատ: Գիտնականները դեռևս չեն կարողանում հայտնել նման օրինաչափության պատճառը:










































