ԱՄՆ-ի Միջազգային առևտրի կոմիտեի դատարանը (ITC) հարավկորեական Samsung Electronics ընկերությանը մեղավոր է ճանաչել մրցակից Apple-ի չորս արտոնագրեր խախտելու համար՝ ներառյալ iPhone սմարթֆոնի դիզայնը և սենսորային էկրանի տեխնոլոգիաներից մեկը, որի համահեղինակը Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն էր, հաղորդում է Bloomberg-ը:










































