Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել նոյեմբերի 15-ից արգելել այդ երկրից հացահատիկի արտահանումը` երեկ հայտարարել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարությունը, պարզաբանելով, որ նման որոշում կառավարությունը կայացրել է հացահատիկի ցածր բերքի պատճառով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` սրան զուգահեռ, հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը:
«Այս տարի Ուկրաինայում, Ոուսաստանում և Ղազախստանում հացահատիկի բերքը 37 տոկոսով քիչ կլինի, ինչն առաջիկայում կհանգեցնի աոաջին անհրաժեշտության այդ ապրանքատեսակի գների բարձրացման»,- ասված է ԱՄՆ գյուղնախարարության հայտարարության մեջ: Արդեն երեկ Չիկագոյի բորսայում մեկ բուշել հացահատիկի դեկտեմբերյան առաքումների գինն աճել է 0.6 տոկոսով` հասնելով 321 դոլարի: Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին հացահատիկի թանկացման միտումը կպահպանվի, ինչը որոշ ժամանակ անց կանդրադառնա նաև հացի և այլ հացամթերքների գների վրա: Ուկրաինան, ՈԴ-ն և Ղազախստանն աշխարհում հացահատիկ արտահանող խոշորագույն երկրներ են:








































