Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի մարքսիստական կուսակցության պլենումը, որտեղ որոշում է կայացվել բաց համագումար անցկացնելու մասին: Այդ մասին «Առավոտ»-ին տեղեկացրեց կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Բաց համագումարը, որը տեղի է ունենալու մարքսիստի ծննդավայրում` պատմական Ուտիքում, որոշելու է նախագահական ընտրություններում նրա` համաժողովրդական կարգով առաջադրման հարցը: Համագումարը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` Բերդ քաղաքում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նկատեց Դավիթ Հակոբյանը. «Մենք փորձում ենք կոտրել կարծրատիպը և նախագահի թեկնածու առաջադրել ոչ թե կուսակցական բոսերի որոշմամբ, այլ ժողովրդի կամքով»:








































