Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն արժանի է այս տարվա «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալուն:
«Ես հավատացած եմ, որ Ռադամելը կարող է պայքարել այս մրցանակն ստանալու համար: Իր խաղով ոչ միայն այս, այլև նախորդ մրցաշրջանում է դա ապացուցել: Այոˊ, Մեսսին ու Ռոնալդուն միշտ են հավակնորդ, սակայն Ռադամելի ֆանտաստիկ խաղն անկարելի է անտեսել»,- ասել է մարզիչը:







































