Microsoft ընկերությունը որոշել է հարված հասցնել Չինաստանի ցանցահեններին: Windows 8-ի փաթեթավորված տարբերակայս երկրում չի վաճառվի: Օգտագործողները ստիպված կլինեն կա՛մ համացանցից ներբեռնել, կա՛մ այն ստանալ նոր համակարգչի հետ միասին: Մնացածը կդիտվի որպես կրկնօրինակում:
Եթե փորձը հաջող ստացվի, ապա ընկերությունն այն կտարածի այլ երկրների վրա էլ, մասնավորապես՝ Ռուսաստանի և Հնդկաստանի:
Windows 8-ն ամբողջ աշխարհում դուրս կգա այս ուրբաթ օրը:
Մինչև հիմա Microsoft-ը Չինաստանում ցանցահենության դեմ պայքարում էր ավանդական միջոցով՝ ոստիկանական այցելություններով: Չնայած այս ամենին՝ Windows-ի կրկնօրինակները Չինաստանում հեշտությամբ կարելի է ձեռք բերել ոչ միայն փողոցներում, այլև այն մի սիմվոլիկ գումարով ձեզ կհասցնեն համացանցային խանութները։










































