Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը և Իրանը Ասիայում կստեղծեն տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու քաղաքականության դեմ պայքարի միասնական ճակատ։ Այս մասին հաղորդվում է իրանական մամուլի տեղեկագրում, որը տարածել է Բիշքեկում Թեհրանի դեսպանատունը:
Այս մտադրությունների մասին հայտարարել է այցով Հյուսիսային Կորեայում գտնվող՝ Իրանի «Իսլամական կուսակցության» միջազգային կենտրոնի ղեկավար Համիդ Ռեզա Թարագին: Նրա խոսքերով՝ այցը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության ղեկավարության պաշտոնական հրավերի հիման վրա:
Այցելության շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել է «ԱՄՆ–ի իմպերիալիստական և տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականության դեմ Ասիայի երկրների կողմից դիմադրության միասնական ճակատ ստեղծելու հարցը»,- հաղորդել է Թարագին:
Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը բարեկամական զգացմունքներ է տածում Իրանի հանդեպ և դրան հակառակ՝ բացասական վերաբերմունք՝ ԱՄՆ–ի հանդեպ։









































