Հելոուինի համար դիմակների վաճառքը վկայում է այն մասին, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ավելի հայտնի է, քան նրա մրցակից Միթ Ռոմնին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ-ում Հելոուինի կոստյումների մանրածախ վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը` Spirit Halloween-ը, հաղորդել է, որ դիմակների երկու տարբերակների հաճախորդների 60 տոկոսն ընտրում է Օբամայի պատկերով դիմակը, միայն 40 տոկոսն է ընտրում Ռոմնիին:
Spirit Halloween-ը 1996 թվականից հաջողությամբ կանխատեում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները` հիմնվելով դիմակների վաճառքի վրա։










































