Նոյեմբերին Մոնտե Կառլոյում կհավաքվեն աշխարհի լավագույն շեֆ-խոհարարները, որպեսզի հրաշալի շոու ցուցադրեն: Նախաձեռնության հեղինակը հայտնի ռեստորանատեր Ալեն Դյուկասն է: Այս մասին տեղեկացնում է RBC-ն:
Միջերկրածովյան խոհանոցին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար նա հրավիրել է 200 լավագույն խոհարարների: Միջոցառումը կանցկացվի Մոնակոյի Louis XV ռեստորանի 25-ամյակի տոնակատարության շրջանակում:
1987թ. Դյուկասը այն բացել էր ու ստացել միշլենովյան աստղերի առաջին եռյակը:
Դյուկասի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել աշխարհի 25 երկրի շեֆ-խոհարարներ, որոնք նոյեմբերի 16-18-ը կցուցադրեն իրենց խոհարարական արվեստը:
Շոուն կանցկացվի Մոնտե Կառլոյի 1000 քմ տարածքով հրապարակում:









































