Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման համար, պետբյուջեից բացի, որոնելու է օրինական այլ ուղիներ.
«Մեր գյուղատնտեսական ծրագիրը կգործարկվի շատ շուտով: Մենք խոստացել ենք, որ բյուջեից դուրս կփնտրենք գյուղատնտեսության ֆինանսավորման այլ ուղիներ: Իշխանության գալու առաջին իսկ օրը մենք մանրամասնորեն կհետազոտենք բյուջեի իրական հնարավորությունները, իսկ ինչը հնարավոր չէ բյուջեից, մենք կգտնենք ֆինանսավորման այլ աղբյուրներ: Մենք անպայմանորեն կստեղծենք միլիարդանոց հիմնադրամ, որտեղից էլ կֆինանսավորենք գյուղատնտեսությանը:
Ինչ վերաբերում է հիդրոէլեկտրակայանների կառուցման խնդրին, ապա բնապահպանական առումով առավել նախապատվելի է փոքր ու միջին, քան խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Փոքր ու միջին հիդրոէլեկտրակայաններն ավելի քիչ վնաս են պատճառում շրջակա միջավայրին:
Վիթխարի հիդրոէլեկտրակայանների կառուցման հարցը հիմնավորապես վերանայվելու ու հետազոտվելու է, պետք է մի լավ համեմատվեն դրանց դրական ու բացասական կողմերը: Այդ հարցը պետք է քննարկել բնակչության հետ: Ես չեմ բացառում, որ մենք ստիպված լինենք հրաժարվել վիթխարի հիդրոէլեկտրակայանների կառուցումից»:










































