The New York Times-ի ղեկավարությունը իր ոչ դրույքային հեղինակներին նամակ է ուղարկել, որ չգրանցված աշխատանքը նրանց չի ազատում էթիկական նորմերին հետևելու պայմանից, որը կազմվել է խմբագրության աշխատակիցների համար:
Նամակում NYT-ի ղեկավար Ֆիլիպ Քոլբերը հիշեցրել է ոչ դրույքային աշխատակիցներին, որ նրանց վարքը կարող է ստվեր գցել խմբագրության վրա: Մասնավորապես, նրանց խնդրել են հետևել, որպեսզի իրենց վարքը սոցիալական կայքերում չվնասի խմբագրությանը:
Քոլբերը նշել է, որ ընթերցողը տարբերություն չի դնում թերթի դրույքային և ոչ դրույքային աշխատակիցների միջև: Հետևաբար նրանք, ինչպես և մշտական աշխատակիցները, պետք է իրենց թույլ չտան հակասություններ սոցիալական ցանցերում, վիրավորել ինչ-որ մեկին, ինչպես նաև քարոզել այս կամ այն կուսակցության օգտին: Այն դեպքում, եթե հեղինակը կասկածում է այս կամ այն խնդրի առնչությամբ, Քոլբերը պնդում է խորհրդակցել ղեկավարության հետ:









































