ԵՄ ուղևորներին, որոնց թռիչքի հետաձգումը կգերազանցի երեք ժամը, փոխհատուցում կվճարվի: Նման որոշում է կայացրել ԵՄ գերագույն դատական մարմինը՝ լյուքսեմբորգյան Արդարության Եվրոպական դատարանը: Այն քննել է ուղևորների մի շարք բողոքներ ինքնաթիռների ուշացման վերաբերյալ:
«Ուղևորները, որոնց նշանակված վայր են հասցրել երեք և ավելի ժամվա ուշացմամբ, իրավունք ունեն փոխհատուցման վերաբերյալ հայցերով հանդես գալ համապատասխան ավիաընկերությունների դեմ, եթե այդ ուշացումները կապված չեն արտակարգ իրավիճակների հետ, ինչպիսիք են աշխատակիցների գործադուլը կամ էլ վատ եղանակը»,- նշվում է դատարանի որոշման մեջ: Սահմանված են նաև փոխհատուցման չափերը՝ 250-600 եվրո մեկ մարդու համար:









































