Ավստրալիայում ԱՄՆ դեսպանը որոշել է Տասմանիայից Բարաք Օբամային տեղական վիսկի նվեր բերել: Այս մասին հայտնում է MIGnews-ը:
Դեսպան Ջեֆրի Բլայխին այնքան է դուր եկել տարբեր պարգևների արժանացած կղզային ածիկային խմիչքը, որ նա պատրաստվում է մի քանի շիշ բերել նախագահ Օբամային՝ այսօր Հոբարտ կատարելիք այցի ժամանակ:
«Օբաման սիրում է վիսկի,- ասել է դեսպանը լրագրողներին:- Ես արդեն խոստացել եմ, որ ինձ հետ Տասմանիայից վիսկի կտանեմ»:
Տասմանիան վաղուց ստացել է «հարավային Շոտլանդիայի» հռչակ: Այնտեղ վիսկին եփում են 8 գործարաններում՝ օգտագործելով էկոլոգիայի տեսանկյունից կղզու իդեալական միջավայրը՝ մաքուր ջուրն ու հացահատիկը:








































