Սիրիայի կառավարությունը համաձայնել է հրադադար հաստատել զինված ընդդիմության հետ մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի և Արաբական պեությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին:
«Դամասկոս կատարած իմ այցի ժամանակ Սիրիայի կառավարությունը համաձայնություն է հայտնել տոնի ընթացքում հետևել հրադադարին»,- հայտարարել է Բրահիմին:
Դամասկոսը շուտով այդ մասին պաշտոնական հայտարություն պետք է անի,- հաղորդում է գործակալությունը:
Հիշեցնենք. անցյալ շաբաթվա սկզբին Լախդար Բրահիմին Սիրիայի հակամարտւոթյան կողմերին կոչ էր արել տոնի ընթացում դադարեցնել ռազմական գործողությունները:
Ավելի վաղ Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սայդան հայտարարել էր, որ իրենք պատրաստ են հրադադար հաստատել, սակայն ստիպված կլինեն պատասխան հարված հասցնել, եթե այն խախտվի Ասադի ուժերի կողմից:








































