Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնումը բխում է երկու երկրների շահերից.
«Վրաստանը կարող էր Ռուսաստանին հարկադրել վերացնել բեռնարգելքն այն ժամանակ, երբ նա իր համաձայնությունը տվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցելուն: Դուք դա անելու իրական հնարավորություն եք ունեցել, երբ ստորագրել եք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության մասին համաձայնությունը, սակայն դա անելու համար դուք օժտված չեք եղել քաղաքական կամքով:Բեռնարգելքի վերացումը բխում է երկու երկրների շահերից էլ: Դրա համար գոյություն ունեն մեխանիզմներ»:








































