Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատախազությունը երկու ամիս առաջ քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հնարավոր թունավորման կապակցությամբ:
Դա տեղի է ունեցել իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավարի այն հրապարակավ հայտարարությունից հետո, թե Էլչիբեյին թունավորել են նրա կուսակցական համակիրները:
Ադրբեջանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն՝ արտաշիրմումը կարող է իրականացվել միայն դատարանի որոշման հիման վրա, իսկ մահացածի հարազատներն ու ազգականները կարող են ներկա գտնվել այդ գործընթացին:
Սակայն Էլչիբեյի հարազատները դեմ են արտահայտվել Անկարայում թաղված Էլչիբեյի արտաշիրիմմանը: Եվ չնայած դրան՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Էլչիբեյի արտաշիրիմման համար անհրաժեշտ չէ նրա հարազատների համաձայնությունը:









































