Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդի գնդակից հերթական անգամ հայ զինվոր է սպանվել:
ԼՂՀ Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Արթուր Սամվելի Աղաբաբյանը: