Monday, 29 06 2026
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության

«ԱԱԾ աշխատակիցները» կիսամերկ մարմնավաճառներին տեսել, գայթակղվել ու առևանգել էին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Համլետ Տոնոյանի և Տիգրան Հովհաննիսյանի գործի դատաքննությունը: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 30-ամյա Համլետ Տոնոյանը և 31-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 22-ի սահմաններում «Օպել» մակնիշի մեքենայով Երևանյան լճի մոտ կանգնած մարմնավաճառներ Կարինեին ու Մարիային ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատողներ, իրավապահներին հանձնելու պատրվակով, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել էին հիշյալ երկու մարմնավաճառներին, տարել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Ոսկեպար» հյուրանոց: Մի քանի ժամ անց՝ արդեն դեկտեմբերի 24-ին, ժամը 2-ին նույն վայրից նույն ձևով նույն հյուրանոց էին տարել ևս մեկ մարմնավաճառի՝ Նաիրային: Սակայն հենց այնտեղ էլ բռնվել էին ոստիկանության դարանակալած աշխատակիցների կողմից:

Անհասկանալի ինչ-որ բան կա ամբաստանյալներին մեղսագրված, վերը ներկայացված արարքում: Ո՞րը կարող էր լինել մարմնավաճառներին առևանգելու շարժառիթը: Չէ՞ որ նրանք հենց շարվում են համապատասխան վայրերում և իրենց «արհեստն» են առաջարկում բացեիբաց: Նրանց առևանգողը, առնվազն, դրանով ինչ-որ խնդիր պիտի լուծեր: Ո՞րն էր եղել նախկին դատվածություններ ունեցող այս երիտասարդների խնդիրը: Եվ ինչո՞ւ միանգամից երեքին չէին առևանգել, այլ սկզբում երկուսին էին բռնությամբ տարել, ապա հետ էին եկել ու տարել ևս մեկին:

Դատական քննությամբ բոլոր հարցերի պատասխանները, հնարավոր է, որ տրվեն: Իսկ կոնկրետ այսօրվա դատական նիստի սկզբում հարցաքննվեց երկու վկա, հրապարակվեց Հայաստանում չգտնվող երկու վկայի ցուցմունք: Ապա հետազոտվեցին քրեական գործի նյութերը:
Վկաներից մեկը՝ «Ոսկեպար» հյուրանոց-ռեստորանի ներկայացուցիչ Տիգրանը, որ ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի համագյուղացին էր, ցուցմունքն ավարտելուց հետո մոտեցավ ու ձեռքով ողջունեց կամ հրաժեշտ տվեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին: Վերջիններս աշխուժորեն պատասխանեցին վկայի ձեռքսեղմմանը: Տարիներ ի վեր դատական նիստեր եմ լուսաբանում, այսպիսի իրավիճակ դեռ չէի տեսել:

Դատական նիստը շարունակվեց: Գործի նյութերի հետազոտումից հետո դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:
Ամբաստանյալները պաշտպան չունեին, նստած էին կողք կողքի՝ գործից հասկացողների կեցվածքով: Համլետ Տոնոյանը՝ ակնոցով, թղթերի կապն առաջը դրած ու ավելի լրջատեսք, մյուս ամբաստանյալի պաշտպանն էր թվում: Երկրորդ ամբաստանյալը՝ Տիգրան Հովհաննիսյանը, շատ բարձր տրամադրություն ուներ, անընդհատ աչքով-ունքով էր անում դահլիճում նստած ծանոթ-անծանոթին ու ժպտում էր:

Առաջինը ցուցմունք տվեց լրջատեսք Համլետ Տոնոյանը: Նա հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, ոչ մի մարդու չի առևանգել, քրեորեն պատժելի արարք չի գործել:

Դեպքի օրը հանդիպել է ընկերոջը՝ Տիգրանին, որոշել են իրար հետ գարեջուր խմել: Նախապես համաձայնության չեն եկել մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելու վերաբերյալ: Տաքսիով անցել են Երևանյան լճի մոտով ու տեսել են այնտեղ խմբված մարմնավաճառներին: «Նրանց կիսամերկ տեսքից գայթակղվեցի»,-ասաց Տոնոյանը: Մեքենան կանգնեցրել էին, Տոնոյանը մոտեցել էր մարմնավաճառների մեջ կանգնած փոքր-մոքր աղջկան:

Ըստ ամբաստանյալի՝ այդ աղջկան տեսնելով՝ ցանկացել էր իմանալ՝ նա քանի տարեկան է: Մտածել էր, թե անչափահաս է: Սիրտը ճմլվել էր: Որպեսզի աղջիկը ճիշտն ասի՝ ներկայացել էր որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից: Աղջիկը՝ Մարիա անունով, ասել էր թե տասնինը տարեկան է: «Հասկացա, որ ստում է, հարցրի՝ ինչու է այդ մասնագիտությունն ընտրել: Մոտեցավ Կարինեն: Տիգրանն էլ մոտեցավ: Հարցրի պայմանների մասին: Որոշեցինք առանձնանալ: Մեքենա նստեցին Կարինեն ու Մարիան: Իրենց կամքով, առանց բռնության ու քաշքշուկի: Ռեստորան-հյուրանոցը մենք ընտրեցինք: Կարինեին դուր չեկավ, որ հեռու էր: Նա դժգոհեց, ասաց, թե իրենք ժամանակ չունեն:

Սեղան պատվիրեցինք, դուռ չի փակվել, սեռական հարաբերություն ունենալու ցանկություն մենք չունեինք: Ուզում էինք շփվել: Դա Կարինեին դուր չեկավ: Նա դուրս եկավ՝ իբր զանգելու, և չվերադարձավ: Հասկացանք, որ ընկերուհուն լքել ու հեռացել է: Հետո զանգեց, ընկերուհին էլ ասաց՝ չեմ գալիս, մնում եմ տղաների հետ: Բայց էդ անչափահաս երևացող աղջկան ես ուղղակի ուզում էի օգնել, նրա հետ ոչինչ չէի անելու: Դրա համար էլ նորից տաքսի նստեցինք, որ Մարիային տանենք էնտեղ, որտեղից վերցրել էինք: Տարանք: Մենք իջանք մեքենայից, ինքը տաքսիով հեռացավ: Մենք էլ մեկ ուրիշին՝ Նաիրային վերցրինք մեզ հետ: Հետ եկանք հյուրանոց, բայց էնտեղ մեզ սպասում էին դարանակալած ոստիկանները: Եթե հանցանք էինք գործել, ո՞նց կարող էինք վերադառնալ:

Կարինեն զանգել էր իր ծանոթ ոստիկանին: Նա էր դարանակալել: Հետո յոթ զեկուցագիր հայտնվեց գործում, յոթն էլ նույն բառերով. արտագրել էին մեզ բռնող ոստիկանի զեկուցագրից, իրենք չէին տեսել ու ինքնուրույն չէին շարադրել: Ո՞նց կարող էին մեզ յոթ ոստիկան դարանակալել ու չնկատել, թե ինչ մեքենայով եկանք, չտեսնել մեքենայի համարանիշը, կարող է՝ մեր հանցընկերն էր ղեկին:

Կարինեն ու Մարիան առաջին բացատրությունների մեջ չեն գրել, թե ես ոստիկանի վկայական եմ ցույց տվել: Ես իմ գրպանում էդ վկայականի կազմը դրած ման չէի գա ու ցույց չէի տա: Էդ կազմը հետո են գցել իմ գրպանն ու երրորդ անգամ խուզարկելով՝ գտել: Ես միջնորդում եմ ընթերականերին հրավիրել դատարան ու հարցաքննել: Իմ ձեռքերն ու ոտքերը շղթայված են եղել երրորդ խուզարկության ժամանակ:

Մեզ բռնելու ժամանակ ծեծել են, ես մարմնական վնասվածքներ եմ ստացել: Փորձագետը գրել է, թե վնասվածքները բռնվելու ժամանակ իմ գործադրած մարտական հնարքների պատճառով եմ ստացել: Բայց իմ վնասվածքների բնույթը այնպիսին էր, որ հնարքներ բանեցնելիս չէի կարող ստանալ:

Իմ սխալն այն էր, որ բռնվելիս հայհոյել եմ իրենց ծառայությունը կատարող ոստիկաններին: Նրանք էլ վիրավորվել են ու ծանր հանցանքի համար մեղադրել մեզ:

Ես երբևիցե չեմ դիմել մարմնավաճառների ծառայությանը, վախենում եմ վարակներից: Խուզարկությամբ իմ մոտից 240 դրամ են հայտնաբերել, որովհետև ինձ մոտ եղած փողը տվել էի տաքսու վարորդներին: Տիգրանի մոտ, իմ իմանալով, 60-70 հազար դրամ պիտի լիներ, մենք անփող չէինք, գնում էինք գարեջուր խմելու, դրա համար փող ունեինք, չունենայինք էլ՝ Տիգրանի համագյուղացին էր էնտեղ աշխատում, խնդիր չէր լինի:

Կարինեն մտահոգված էր ոչ թե՝ որ ազգային անվտանգության աշխատող էինք ներկայացել, այլ ասում էր՝ ժամանակ չունենք, տեսնում էր, որ մեզ մոտ կարող են երկար մնալ: Նա ուղղակի վախեցավ, դրա համար էլ հեռացավ: Երևի վախեցավ մեր դաջվածքներից:

Մենք մեզ համար գնում էինք գարեջուր խմելու: Կիսամերկ մարմնավաճառներին տեսնելով՝ գայթակղվեցի ու մտահոգվեցի: Գայթակղվելը պատժելի չէ: Մարիային տեսա, մտածեցի՝ երեխա է, որոշեցի փրկել, որ էլ մարմնավաճառություն չանի: Մարմնավաճառները մեր Երևանի դեմքը խաթարում են, մեր ապագան վտանգում են, իմ կարծիքով:

Տուժողները հակասական ցուցմունքներ են տվել: Կարինեն մի դեպքում չի ասել վկայականի մասին, մի դեպքում ասել է, թե վկայականի մեջ լուսանկար կար ու գրված տվյալներ, մի դեպքում էլ, թե՝ ոչինչ գրված չէր: Ես էդ վկայականի կազմից տեղեկություն չունեմ: Ասել են՝ հարբած եմ եղել, ոտքի վրա հազիվ եմ կանգնել, բայց փորձաքննությունը ցույց է տվել, որ ընդհանրապես խմած չէի: Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»:

Ամբաստանյալի իրավունքն է՝ ընդունել կամ չընդունել մեղքը: Խոստովանել կամ այլ վարկած առաջ քաշել: Դատարանը կգնահատի:

Այս գործում, իրոք, հարցականներ կան: Եթե նախկինում մի քանի անգամ դատապարտված տղաները որոշել էին զվարճանալ առանց փող ծախսելու, դրա համար էին մարմնավաճառների թևերը ոլորել ու տարել հյուրանոց, ապա ինչպե՞ս թողեցին, որ մի մարմնավաճառը ճողոպրի, մյուսին իրենք բաց թողեցին, հետո էլ երրորդին առան ու նորից բռնությամբ տարան…

Առևանգված մարմնավաճառն էլ փախուստի դիմելով՝ ոչ թե ոստիկանության հերթապահ մաս էր զանգել, այլ ծանոթ ոստիկանի բջջային հեռախոսին: Ասել կուզի՝ այդպե՞ս էր պաշտպանություն որոնել…

Եղե՞լ էր մարդու առևանգում, կա՞ տվյալ հանցարարքի հանցակազմը այս երկյակի կատարած գործողություններում: Դատարանը կգնահատի:

Երևանյան դատարաններում մի քանի ծանր գործերով մարմնավաճառներն են տուժողները՝ ավազակային հարձակում, մարդու առևանգում: Երևանյան մարմնավաճառնե՞րն են այդքան անպաշտպան, նրանց ծառայություններից օգտվողնե՞րն են այդքան ագրեսիվ, թե՞ մարմնավաճառները հարմար միջոց են դարձել, հարմար տուժող: Ու նրանց հետ գործ ունեցողները ոչ միայն սեռավարակներից պիտի վախենան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում