Բուլղարիայում կանգնեցվել է «Կոզլոդույ» ատոմակայանի վեցերորդ ռեակտորի աշխատանքը: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, վթարը տեղի է ունեցել կառավարման էլեկտրոնային համակարգում:
Ընկերության աշխատակիցները փորձել են կարգի բերել անսարքությունը, սակայն դրա հետ մեկտեղ աշխատել է ռեակտորի աշխատանքի վթարային դադարեցումը:
Հաղորդվում է, որ ռադիացիայի արտահոսք տեղի չի ունեցել, ռադիացոն պայմանները նորմալ վիճակում են:
Վթարի հետևանքների վերացումից հետո ռեակտորը կրկին գործի կդրվի:










































