Մեծ Բրիտանիայում ամերիկյան eBay ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ընկերությունը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Մասնավորապես հաղորդվել է, որ ընկերությունը խուսափում է վճարել 50 միլիոն ֆունտ (78 միլիոն դոլար) կորպորատիվ հարկ` գործողություններ իրականացնելով Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի միջոցով:
Մեծ Բրիտանիայի տարածքում ընկերությունը վճարել է ընդամենը մեկ միլիոն ֆունտ 800 միլիոն ֆունտ շահույթի դեպքում:
Դրա հետ մեկտեղ ընկերության ներկայացուցիչները ժխտել են իրավախախտումների առկայությունը: eBay-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը համագործակցում է Եվրոպայի հարկային մարմինների հետ և հետևում է հարկային օրենսդրությանը:









































