Երգչուհի Բրիթնի Սփիրսը դարձյալ որոշել է ամուսնանալ: Նրա ընտրյալը Ջեյսոն Տրավիկն է, իսկ ամուսնական արարողությունը տեղի կունենա մի քանի շաբաթից:
Ինչպես հայտարարում է անձամբ երգչուհին, հարսանիքը տեղի կունենա X Factor նախագծի ավարտից անմիջապես հետո. X Factor-ում երգչուհին ժյուրիի անդամ է:
30-ամյա փոփ-աստղը դեռ անցած տարվա դեկտեմբերին էր նշանվել Ջեյսոնի հետ, որը նրա մենեջերն է: Հենց նա օգնեց երգչուհուն հաղթահարելու խնդիրները: Raut.ru-ի փոխանցմամբ` Բրիթնին խոստովանում է, որ նա իրեն ընդունում է այնպես, ինչպիսին կա՝ իր բոլոր թերություններով հանդերձ:
Ջեյսոնի հետ ամուսնությունը կլինի նրա երրորդ ամուսնությունը: Առաջին անգամ նա ամուսնացել է 2004 թվականին` Ջեյսոն Ալեքսանդրի հետ, Նոր տարվա նախօրեին, սակայն ամուսնությունը տևել է միայն 55 ժամ:
Երկրորդ ամուսնությունը պարող Քևին Ֆերերյանի հետ էր, ումից Բրիթնին ունի երկու տղա՝ Շոն Փրեսթոնն ու Ջեյդեն Ջեյմսը:








































