Երեկ՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան, գողերը ներխուժել է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆի՝ Բարսելոնա քաղաքում գտնվող բնակարան ու գողացել մոտ կես միլիոն եվրո արժողությամբ զարդեր ու թանկարժեք իրեր:
Հատկանշական է, որ այս պահին 65-ամյա մասնագետը գտնվում է Մեքսիկայում, իսկ Բարսելոնայի բնակարանում բնակվում է իր աղջիկը, որը, բարեբախտաբար, գողության պահին տանը չի եղել:
Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հետաքննություն է վարում:








































