Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը պատասխանել է «Չելսի»-ին ու «Տոտենհեմ»-ին վերաբերող հարցին: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր են պտտվում, որ անգլիական երկու ակումբները հետաքրքրված են խաղացողի ծառայություններով:
«Որտե՞ղ կցանկանայի խաղալ. դժվար է ընտրություն կատարել… Երկու թիմերն ել գերհզոր են: «Տոտենհեմ»-ը մարզում է Անդրե Վիլաշ-Բոաշը, որին համարում եմ հոյակապ մարզիչ: «Չելսի»-ն Եվրոպայի չեմպիոնն է, որի կազմում հանդես են գալիս հիասքանչ ֆուտբոլիստներ… Եթե այս թիմերից մեկը տեղափոխվեմ, ապա մեծ պատիվ կլինի ինձ համար»,- ասել է Վիլիանը:








































