Իտալիայի հարավում իրավապահ մարմինները ձերբակալել են մաֆիայի ավելի քան 20 ներկայացուցչի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հարավային Կալաբրիա շրջանում անցկացված հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 22 հանցագործ: Ձերբակալվածները կասկածվում են զենքի ապօրինի պահման, թմրանյութերի ապօրինի պահման ու շրջանառության, ինչպես նաև շորթման, գողացված իրերի գնման և պահման մեջ:
Օպերացիայի ընթացքում առգրավվել է մի քանի միլիոն եվրոյի համարժեք ունեցվածք:
Կալաբրիայի խոշորագույն Ռեջո-դի-Կալաբրիա քաղաքի կոմունալ խորհուրդը ավելի վաղ ազատ էր արձակվել՝ կազմակերպված հանցավորության հետ քաղաքային իշխանությունների ուղիղ կապի հայտնաբերման հետևանքով:








































