Հոկտեմբերի 22-ին Կրասնոդարի երկրամասի Մինուսինսկ քաղաքի հանրակացարանի բնակիչները որոշել են մութ հոգիների կանչման ծիսակատարություն անցկացնել: Սեանսն ուղեկցվել է ոգելից խմիչքով, ինչը հանգեցրել է ողբերգության: Այս մասին հաղորդում է ejnews-ը:
Մութ ազդակների և խմիչքի ազդեցության ներքո երիտասարդ աղջիկը բարձրացել է տեղի քոլեջին պատկանող հանրակացարանի 5-րդ հարկ և սոսկալի որոշում կայացրել: Նա իր օրագրում գրել է` «Ցտեսություն, կյանք», ու նետվել պատուհանից:
Դեպքի վայր ժամանած իրավապահները կոտրել են բնակարանի փակ դուռը, որտեղ հայտնաբերել են ոգելից խմիչքի դատարկ շշեր և հոգևոր սեանսի անցկացման ռեկվիզիտ:
Իրավապահ մարմինները ճշտում են միջադեպի հանգամանքները: Բարեբախտաբար, աղջիկը ողջ է մնացել: Ներկայում նա գտնվում է հիվանդանոցում:









































