Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր Զաքյան փողոցում սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման: «Դատարանը հիմնավորված է համարել տուժող Խաչիկ Գալոյանին սպանելու և ապօրինի զենք պահելու համար նրան առաջադրված մեղադրանքը:
Իսկ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին մեղավոր է ճանաչել ապօրինի ռազմամթերք պահելու մեջ և դատապարտեց 1 տարի 2 ամիս ազատազրկման: Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ Նախկինում առաջադրված սպանության մեղադրանքում նրան ճանաչել է անմեղ և դատարանով արդարացված՝ մեղադրանքն ապացուցված չլինելու պատճառով:
Քանի որ ամբաստանյալն արդեն կրել է դատավճռում նշված պատժաչափը՝ դատարանը անհապաղ վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակեց դատարանի դահլիճից: